Թուրքիայում, ինչպես հայտնի է, կրոնը՝ իսլամը, գտնվում է պետական վերահսկողության ներքո։ Մասնավորապես՝ գործում է Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը (Dİyanet İşleri Başkanlığı)։ 

BBC-ի թուրքական ծառայությունը հետաքրքիր նյութ է պատրաստել այս հաստատության կողմից օտար երկրներում կառուցած մզկիթների վերաբերյալ (կից նյութն՝ այստեղ)։ Մի քանի հետաքրքիր տվյալ այդ հոդվածից.

- 1975թ.-ից ի վեր արտասահմանում կառուցել է 103 մզկիթ։
- 2017 թվականին Կրոնական հարցերի տնօրինության հիմնադրամն ունեցել է 914.203.123,97 թուրքական լիրա եկամուտ (շուրջ՝151 մլն ԱՄՆ դոլար), որի շուրջ 80%-ը կազմել են հանգանակությունները։
Ստորև բերված նկարում երևում է, թե այս պահին որ երկներում է Կրոնական հարցերի տնօրինության կողմից իրականացվում մզկիթի շինարարություն։

Ինչպես կարող եք կռահել, մզկիթները ոչ միայն կրոնական հաստատություններ են, այլ մի ամբողջական կրթական-քարոզչական համալիրներ, որոնք կոչված են բարձրացնելու Թուրքիայի դերը նշված երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել