Աննայի ամուսնու կոչի հիման վրա այսօր 20-30 հոգանոց խմբավորումների կողմից պաշարվեցին դատարանները, իսկ որոշ տեղերում նաև ֆիզիկական ներգործություն ցուցաբերվեց դատավորների վրա՝ չթողնելով նրանց մուտք գործել դատարանի շենք:

Անխոս, սա սադրանք էր, որպեսզի գիտակից քաղաքական և հասարակական ուժերը փորձեին խոչընդոտել այս գործընթացին, և արդյունքում տեղի ունենար բախում, ինչը հնարավորություն կտար Աննայի ամուսնուն վերահաստատել իր մեղադրանքները, որ երկրում գործում են ուժեր, որոնց դեմ պետք է պայքարել, և դրանով հնարավոր կդառնար ժամանակավորապես թաքցնել վարկանիշի և տնտեսության գահավիժումը:
Այս երևույթը ունի թե՛ լավ և թե՛ վատ կողմեր։

Լավ կողմն այն է, որ Աննայի ամուսնու կոչին ողջ հանրապետության տարածքում հազիվ արձագանքեցին 1000 հոգի, և սա հստակ ցուցադրեց վարկանիշի պատկերը։ Հաջորդ լավ կողմն այն է, որ բախում չեղավ, և Աննայի ամուսնու պլանները ձախողվեցին, այսինքն՝ նա այլևս չի կարող, բացի դատավորներից, որևէ «թշնամու» մտաբերել և նրանց դեմ պայքարել...

Վատ կողմերը հետևյալն են. ցավոք, բայց պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալումն ընթացավ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի լռակյաց համաձայնությամբ, ինչը նշանակում է, որ այս կառույցները սպասարկում են իշխանությունների շահերը, այլ ոչ թե օրենքը...

Մենք պետք է հասկանանք, որ նման պայմաններում հնարավոր չէ ունենալ օրենքի պետություն, և կազմափոխումը պետք է սկսել ոչ թե դատավորներից, այլ ուրիշ կառույցներից...

Տարօրինակ է Եվրոպական միության, ԱՄՆ դեսպանատան և այլ նման կառույցների լռությունը։ Կոչ եմ անում արտահայտել դիրքորոշում ստեղծված իրավիճակի շուրջ, քանի որ ձեր կողմից փառաբանված «օրենքի գերակայությունը» ոտնահարվում է ՀՀ իշխանությունների կողմից...

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես հայտնում եմ իմ անվերապահ աջակցությունը ՀՀ դատական իշխանությանը և դատավորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել