Արդեն երկու օր է, ինչ սոցիալական հարթակների ու լրատվական կայքերի քննարկվող թոփ թեման 3-6 տարեկան երեխաների սեռական դաստիարակության հարցն է։ Այնպիսի տպավորություն է, որ Լուսնի վրա ենք ապրում. մեր ուղեղների մեջ հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են ներդնել կյանքի նոր ոճ , նոր մտածելակերպ, որը ոչ թե ծիծաղելի է, այլ ավելի շատ նյարդայնացնող ու զզվելի։

Այսօր ինչ-որ ազատական խմբեր, որոնց «դուխը» հերիքում է այս երկրում ամեն ինչ անել, ուղիղ քարոզ են տանում, փորձում են քայքայել ու հետին պլան մղել լիարժեք ընտանիքի ինստիտուտի գաղափարը: Դրան զուգահեռ այս ամենին ընդդիմացողներին հետամնացության մեջ են մեղադրում։ Լիբերալիստների ոհմակը լավ էլ պատկերացնում է, թե ընտանիքի քայքայումն ինչպիսի խնդիրների կարող է հանգեցնել, ինչպիսի ազգագրական տարբեր խնդիրների առաջ կարող ենք հայտնվել և ինչպիսի անառողջ հասարակություն կարող ենք ունենալ։ Մարդիկ գործի են անցել ու շատ կազմակերպված քանդում են ազգային ամեն ինչ։

Իսկ ցանկացած քայքայիչ պրոպագանդայի դեմ պետք է տարվի ակտիվ պայքար, այդ պայքարը կարծիքների, մեկնաբանությունների և տարբեր դժգոհությունների տեսքով արդեն իսկ երևում է սոցհարթակներում, սակայն դա բավարար չէ, իշխանությունները չպետք է անգործության մատնվեն և աչք փակեն ազատական կեղծ արժեքներ տարածողների վրա։ Ճիշտ է, դժվար է, որովհետև անմիջական պարտավորություն ունեն կեղծ լիբերալիստների հանդեպ, քանի որ նրանք իրենց ներդրումն ունեն իշխանափոխության մեջ, բայց ամեն դեպքում տարբեր գործիքակազմերով պետք է հակազդեն այս ամենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել