Երեկվա բուռն քննարկումների արժանացած տեսանյութը, որտեղ Դմիտրի Մեդվեդևn արձագանքել էր Նիկոլ Փաշինյանին, ինձ մոտ վատ զգացողություններ է առաջացրել։ Զարմանում եմ այդ միջադեպի առնչությամբ ուրախացողների վրա, նաև այն մարդկանց, ովքեր հուսահատ, անբովանդակ «կռուտիտներով» ու արդարացումներով պաշտպանում էին վարչապետին։ Իսկ ադեկվատ մասսան ուղղակի քննադատել է տվյալ իրավիճակը․ համաձայնեք՝ իրոք տհաճ էր։

Սակայն վարչապետը երեկ երեկոյան ստեղծված իրավիճակը բացատրել է յուրովի և իրեն քննադատողներին անվանել «կոռուպցիոն համակարգի մնացորդներ»։ Չեմ կարծում, որ վարչապետը կարող է իրականությունից այնքան կտրված լինել, որ համարի, թե իրեն քննադատում են միայն նախկին իշխանությունների համախոհները կամ նրանց հետ կապ ունեցող մարդիկ։

Ցավոք, Քաղաքացու օր տոն հայտարարած վարչապետն այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի անում մեր հասարակության բևեռացումը նվազեցնելու ուղղությամբ, այլ հակառակը՝ ցանկացած նման հայտարարությամբ նա ավելի է խորացնում հասարակությանը տարբեր թևերի, սևերի-սպիտակների ու ճամբարների բաժանելու գործելակերպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել