Երեք անգամ նայեցի, որ հասկանամ՝ ինչ լինգվիստիկ սխալ ա թույլ տվել վարչապետը, ու չհասկացա: Չեմ վիճարկում, գուցե իմ լեզվական հմտություններն են կաղում, բայց ես միայն տեսա հարցական հայացք ռուս կոլեգայի ուղղությամբ (առանց էդ կոլեգայի հայացքը տեսնելու), որը ամենավատ դեպքում միակ տպավորություն թողեց, թե հայացքով հարցնում ա՝ արդեն ժամանա՞կն ա՝ անցնենք դրան, թե՞ ինչ-որ բան խառնում եմ: Վատագույն դեպքում:

Իսկ էն, որ կոլեգան ծիծաղեց, էդ կոլեգայի խնդիրն ա, գուցե համարժեք տրամադրություն կամ խթանիչ հանգամանք ուներ: Հիմա դուք ո՞ւմ վրա եք տժժում, Մեդվեդևի՞, որն անառիթ խնդում ա քո երկրի ղեկավարի տեքստից հետո, թե՞ ինչ, լավ չեմ հասկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել