Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերն արդեն անցյալում են, և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ 

Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել