Բազմիցս նշել եմ, որ մի քանի ամիս առաջ հպարտությամբ բանակ գնալու մասին հայտարարած երգիչն այդպես էլ չծառայեց բանակում, ու նման եզրահանգման ես գալիս, երբ տեսնում ես նրա հանրային աշխույժ գործունեությունը։ 
Բանակում ծառայելու մասին հայտարարելուց հետո նա ոչ մի անգամ բաց չի թողել «Լավ երեկոյի» ոչ մի նկարահանում ու անընդհատ այս կամ այն միջոցառմանը ներկա է։ 

Բանակում ծառայել պատրաստվող մարդը ոչ մի անգամ ոչ մի լուսանկար չի հրապարակել զինվորական հագուստով, ու չհամոզեք ինձ, թե դա իր համեստությունն է, քանի որ անհավատալի է, որ նա գնար, զինվորական հագուստ կրեր ու ոչ մի լուսանկար չհրապարակեր։ 

Ավելին՝ ո՞նց է հնարավոր, որ Հայոց բանակում ծառայող մարդը (նույնիսկ պայմանագրային) կարող է լքել երկիրն ու գնալ, իր ծնունդն արտերկրում նշել։ 

Եթե չեմ սխալվում, նրա նման մասնագետները բանակում ծառայելու համար պետբյուջեից աշխատավարձ են ստանում և բնակարան (եթե իր տան բնակարանից հեռու է), հիմա նաև կարևոր հարցը՝ արդյո՞ք նա՝ որպես ծառայող, վճարվում է պետբյուջեից։ 

Ու վերջապես, եթե նա չէր ծառայելու, ապա ինչո՞ւ հայտարարեց դրա մասին, եթե ծառայում է, ինչո՞ւ է նա բանակը դարձրել պռախադնոյ դվոր, ու միգուցե նրա այս ազատ ծառայությունը կապված է հայ իշխանավորների հետ մոտիկ լինելու հանգամանքով, ու նա դարձել է արտոնյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել