Մեծ Բրիտանիայում հայտնաբերված Դերիկ անունով հնգամյա ավանակը կարող է աշխարհի խոշորագույն ավանակը լինել, հաղորդում է Nottinghamshire Live-ը:

Այժմ ավանակի բարձրությունը 170 սմ է: Ապաստանի սեփականատեր Թրեյսի Գարտոնը նշել է, որ ավանակները մինչև 7 տարեկանը աճում են, այնպես որ, Դերիկը դեռ աճելու ժամանակ ունի: Կենդանին շատ խելոք է և մշտապես հետևում է տիրոջը:

Ամենամեծ ավանակը դեռևս Ռոմուլուսն է՝ ԱՄՆ Տեխաս նահանգից: Ռոմուլուսը, ինչպես նաև Դերիկը պատկանում են ամերիկյան մամոնտային ավանակների ցեղատեսակին:https://static.mk.ru/upload/entities/2019/04/22/19/articles/detailPicture/48/83/e6/ce/9f0d88f059637577079665534b65e36d.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել