Նկարում պատկերվածը հայ ժողովրդի անմիջական դահիճներից Դոկտոր Նազիմ Բեյն է: Այս ճիվաղը եղել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության քարտուղարը և առանցքային գաղափարախոսներից մեկը: Հանդիսացել է Հայոց ցեղասպանության կազմակերպման գաղափարական հայրը:

Հատված նրանց գաղտնի ժողովներում Նազիմ Բեյի ունեցած ելույթից․

«...Պետք է գործել արագ և կտրուկ: Հայերը վտանգավոր են, ինչպես թարախի գոյացությունը: Սկզբում այդ թունավոր վերքը թվում է անվտանգ, բայց եթե այն ժամանակին չվիրահատվի փորձված վիրաբույժի կողմից, ապա անպայման կհանգեցնի մահվան: Անհրաժեշտ է գործել արագ: Եթե բավարարվենք մասնակի կոտորածով, ինչպես եղավ 1909թ. Ադանայում և այլ շրջաններում, ապա դա օգուտի փոխարեն վնաս կբերի, քանի որ դրանով կարթնացնենք նաև արաբներին և քրդերին, որոնց նույնպես մտադիր ենք ոչնչացնել: Վտանգը կեռապատկվի, և մեր մտադրության իրականացումը կդժվարանա: Ես մի քանի անգամ ձեզ ասել եմ և այժմ էլ կրկնում եմ․ եթե մաքրագործումը համընդհանուր ու վերջնական չլինի, ապա օգուտի փոխարեն վնաս կլինի: Հայ էթնոսը պետք է հիմքից արմատախիլ անել, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր հողում, և մոռացվի բուն այդ անունը: Հիմա պատերազմ է, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինի: Մեծ տերությունների միջամտությունն ու համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքները կմնան աննկատ, իսկ եթե նրանք իմանան էլ, կկանգնեն կատարված փաստի առաջ, և դրանով իսկ հարցը կսպառվի: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի համընդհանուր բնաջնջման բնույթ կրեն: Անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին՝ մինչև վերջին մարդը: Ես ձեր ընկերը, զինակիցն ու եղբայրն եմ դարձել, որ վերածնենք թրքությունը: Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի ու լիակատար տեր ու տնօրեն լինի թուրքն ու միայն թուրքը: Թող անհետանան բոլոր ոչ թուրք տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն: Մեր երկիրը պետք է մաքրել ոչ թուրք տարրերից: Կրոնն ինձ համար իմաստ ու նշանակություն չունի: Իմ կրոնը Թուրանն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել