Այսօր՝ երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։ Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ: Լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր՝ երեկոյան ժամերից սկսած, և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հաստությունը կարող է հասնել 20-25 սմ և ավելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել