Մի գեղեցիկ օր Ամբի անունով աղջիկն արթնացավ իսկական աստղ դարձած։ Նրա լուսանկարն Ինստագրամում հրապարակել էր մի հայտնի մոդելային գործակալություն և բաժանորդներին խնդրել էր օգնել գտնել նրան։

Ամբիին գտնելը, սակայն, դժվար չէր ժամանակակից աշխարհում, երբ ամեն բան հնարավոր է անել ինտերնետի օգնությամբ։ Պարզվել է, որ Ամբին բավական հայտնի է Instagram-ում, նրա էջին 200 հազար մարդ է գրանցված։ Աղջիկը տարված է նորաձևությամբ և շպարով և հաճախ է իր բաժանորդների հետ կիսվում գեղեցկության գաղտնիքներով։

Ամբին արտասովոր գեղեցկություն ունի, գեղեցիկ գրավիչ աչքեր և հրապուրիչ շուրթեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել