Տարօրինակ եմ համարում այն հանգամանքը, որ վարչապետն իր կամ իր իշխանության դեմ քննադատություն ուղղող խմբերին ամբողջացնում է «ՀՀԿ-ական»-ի ներքո:

Սկզբում մտածում էի՝ չի տիրապետում լրատվության զարկերակին, սակայն սկսում եմ համոզվել, որ վարչապետի նպատակը ՀՀԿ-ի դեմ վատ տրամադրված կամ այդ ուժի դեմ հանդես եկածների մոբիլիզացիան է: Նույն պատճառով է, որ վարչապետի թիմից մամուլում արտահոսքեր են անում, թե իբր ՀՀԿ-ն կտրուկ ակտիվանում է և այլն: Կրկնում եմ՝ սկսել եմ համոզվել, որ այս ամենի նպատակը ՀՀԿ-ով հանրությանը «վախեցնելն» է, թե բա՝ գիտեք, ինձ մի քննադատեք, թե չէ ՀՀԿ-ն կվերադառնա:

Ցավում եմ, որ իշխանության համար հանրության հետ երկխոսելու միակ ճանապարհը դա է մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել