Երեկ տոնական օր էր, և ես շատ կուզեի պահպանել տոնական տրամադրությունը։ Սակայն մի շաբաթվա ընթացքում «հեղափոխական» իշխանությունն այն քանակության անհեթեթ ու վնասակար քայլեր է կատարել, որ հասկանալի դարձավ, որ սա պլանավորված հերթական ապազգային կեղտի ալիքն է, որին պետք է հակահարված տալ։

ա) Երբ մարդը փոխում է իր սեռը, դա գուցե դեռ իր գործն է, թեև անաստված է և անբնական։ Երբ մարդը փոխում է իր սեռը մարմնավաճառությամբ զբաղվելու համար, դա արդեն զզվելի է և հակահասարակական։ Բայց երբ այդ նույն զզվելի մարմնավաճառը կամ նրանց կոլեկտիվ շահը ներկայացնող մեկը երկրի բարձրագույն ամբիոնից ամբողջ հասարակությանը մեղադրում է իրենց նկատմամբ բռնության մեջ, և դա արվում է իշխանական պատգամավորների ոգևորող բացականչությունների և ծափահարությունների ներքո, դա արդեն իշխանության կոլեկտիվ այլասերում է, իրական իշխանական մարմնավաճառություն։

բ) Երբ իշխանության կարկառուն ներկայացուցիչն անընդհատ խոսում է հեղափոխությունից, ազատությունից, ժողովրդավարությունից, նույնիսկ պնդում է, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը (որի վաստակած մասնակիցն է ինքը նաև), դա կարելի է վերագրել դեռ ոգևորությանը և լեզվի սխալ շրջադարձերին։ Երբ նույն գործչի 25-ամյա անփորձ և անվաստակ զավակը ականջներց ձգելով դարձվում է Հրազդանի քաղաքապետ, դա արդեն սեփական քարոզած արժեքների ոտնահարումն է։ Բայց երբ նույն գործիչը միաձայն, առանց որևէ մրցակցի, «ընտրվում է» ԵԿՄ նախագահ նույն իշխանության կողմից ձերբակալված նախորդ նախագահի փոխարեն, դա արդեն պաթալոգիա է, ցույց է տալիս «հեղափոխության» և «հեղափոխականների» իրական նպատակը, իրենց իրական երազանքները։

գ) Եթե այս ամենը դեռ քիչ էր, վարչապետի տիկինը, որը մինչ այդ էլ աչքի էր ընկել իր տարօրինակ «խաղաղասիրական» ելույթներվ, հիմա որոշում է պատռել դիմակը և հայտարարել, որ մեր հազարավոր զոհերը հանուն ոչնչի են։ Հազարավոր այն մայրերը, որոնք որդի են տվել հանուն հայրենիքի պաշտպանության, հայրենիքի, որի ամեն թփի և քարի համար արյուն է թափված, հիմա պետք է մտածեն, որ իրենց երեխաների արյունը «հանուն ոչնչի» էր, ինչ-որ գիշատիչների կապրիզի արդյունք էր, ոչ թե մեզ պարտադրված դաժան իրողության, որից պաշտպանվելը գին է պահանջում, իսկ այդ գին վճարած ընտանիքները՝ հարգանք և խոնարհում։

Պարոնայք և տիկնայք «հեղափոխականներ», դուք լցնում եք մեր համբերության բաժակը։ Դուք արագ տեմպերով գնում ՀՀՇ-ի հետքերով, որը, հեղափոխական ոգևորության վրա իշխանության գալով, տառացիորեն մեկ տարում դարձավ մեր ժողովրդի աչքի փուշը։ Կանգ առեք, մի խաղացեք մեր սրբությունների հետ, մեր ժողովրդի համբերությունն անսպառ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել