Աստղի՝ սիրելիի հետ անկեղծ լուսանկարները մեկ օրում 7,8 միլիոն լայք են հավաքել:

Ռեալթի շոուի աստղ և մոդել Քայլի Ջեները լուսանկարներում ամուսնու՝ Թրեյվիս Սքոթի հետ է: Լուսանկարները հայտնվել են աստղի Instagram-ի պաշտոնական էջում:

Ջեները վագրի պրինտով բիկինիով ծնկները ծալած նստած է լողավազանի կամ ծովածոցի ոչ խորը հատվածում: Մոդելի ձեռքում գինով լի բաժակ է, իսկ կողքին նստած է ամուսինը՝ երաժիշտ Թրեյվիս Սքոթը:

Երկրորդ նկարում նրանք գրկախառնված են և նրբորեն նայում են միմյանց:

Լուսանկարները 24 ժամից պակաս ժամանակահատվածում 7,8 միլիոն լայք և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել