Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ նախադասության մեջ 3 անգամ օգտագործում է «մանիպուլյացիա» բառն ու նշում դրա անթույլատրելի լինելու մասին, ակամայից հիշում ես հրապարակում հարյուր հազարավոր և անգամներ ավել, հեռուստացույցների դիմաց նստած մարդկանց մանիպուլյացիայի ենթարկման մասին, որի մեղավորները (եթե չասենք կազմակերպիչները) առաջին հերթին հենց իր քաղաքական թիմն է (հերոսի նկարը խոնարհ հայացքով պահող կառավարության աշխատակազմի ղեկավարը վկա)։

Մանիպուլյացիան իրականում ներկա իշխանության ամենահավատարիմ ընկերն է, ամենաէֆեկտիվ գործիքը։ Այն կիրառելի է Սաշիկի բիզնեսների փայերից մինչև կոռուպցիայի տոտալ ոչնչացում, տնտեսության թռիչքաձև աճից մինչև մեծ հայրենադարձություն, արագաչափերի հեռացումից մինչև օլիգարխիայի բացակայություն, դատական համակարգերի վրա ճնշում չգործադրելուց մինչև վենդետայի բացակայություն։

Իրականում Փաշինյանն ուզում է մենաշնորհել քաղաքական մանիպուլյացիան․ այն իրեն անհրաժեշտ էր իշխանության գալիս և նույնքան անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել