ՌԴ ՆԳՆ Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլինիխը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո որոշակի հետաքրքրություններ ունի Միջին Ասիայի երկրներից Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, ինչպես նաև Հայաստանի տարածքներում։

Ըստ էության՝ ռուսաստանցի բավականին լուրջ բարձրաստիճան պաշտոնյան բացահայտ հայտարարում է, որ Հվ․ Կովկասի և միջինասիական երկրներում առկա են կոնկրետ ահաբեկչության սպառնալիքի ռիսկեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն և Արցախը գտնվում են Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի մեջ, իսկ դրան զուգահեռ հայտնի է, որ իսլամականների կազմում մեծ թիվ են կազմում ծագումով ադրբեջանցիներ, ովքեր մասնակցում են տարբեր երկրներում տեղի ունեցող ռազմական գործողություններում, ապա կարող ենք ենթադրել, որ ահաբեկչության սպառնալիքը կարող է միանգամից տեղափոխվել նաև արցախա-ադրբեջանական ճակատ:

Իսլամականները փաստացի սպառնալիք են նաև Բաքվի համար, սակայն երկրի ղեկավարությունը կարող է նման քաղաքականություն որդեգրել, և բոլոր ռադիկալ ուժերին համախմբել՝ թիրախավորելով Արցախը՝ այդ ամենին տալով կրոնական ենթատեքստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել