Հանրային լեգիտիմության ձեռքբերման հիմնական երկու ուղի կա:

Առաջինը՝ կտրուկ, միանգամից, հեղափոխական ուղով, արտակարգ իրավիճակներում արդյունավետ լուծումների զորու, պատերազմի արդյունքում հաջողության ճանապարհով: 

Երկրորդը՝ գրամ-գրամ, դանդաղ, կայուն, սոցիալական ճիշտ ներգրավվածությամբ, ճիշտ մարդկանց հետ շփումներով, արտաքին ու ներքին հարաբերման հարթակներում ճիշտ դիրքավորմամբ:

Առաջին տարբերակն արագ գալիս է ու կարող է արագ էլ գնալ: Այն ենթադրում է կտրուկ որոշումներ, օպերատիվ, երբեմն հակասական վարք, իրավիճակային լուծումներ, քաղտեխնոլոգիաների ակտիվ կիրառում, կոնֆլիկտայնություն:

Երկրորդ՝ ավելի կոնսենսուալ մեխանիզմներ, պահպանողականություն, բազմաքայլ կոմբինացիաներ, երկարաժամկետ սցենարներ, առավել լայն տեսլականներ:

Ոնց հասկանում եմ, «վաղը»՝ ինչ-որ հանգրվանից հետո, մեր հանրային քաղաքական օրակագը/դիսկուրսը լցվելու է առաջին ու երկրորդ տիպերի միջև մրցակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել