Լեգենդար «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուները գտել են Տիրիոն Լանիսթերի դերակատար Պիտեր Դինքլեյջի նմանակին:

Դա պակիստանցի մատուցող Ռոզի Խանն է, որը նախկինում նույնիսկ չէր լսել HBO-ի հանրահայտ նախագծի մասին, հաղորդում է The Daily Mail-ը:

Տղամարդը 24 տարով փոքր է Դինքլեյջից: Անսպասելի հայտնիությունը նրան շատ է զարմացրել, բայց միևնույն ժամանակ ուրախացնում է:

Image result for Найден двойник Тириона Ланнистера из

«Ինձ շատ են լուսանկարել, ինչից ես շատ հայտնի եմ դարձել»,- պատմել է նա լրագրողներին՝ կատակելով, որ բոլորին պատասխանում է, որ դերասանն իր եղբայրն է:

Խանն աշխատում է Ռավալպինդի քաղաքի ոչ մեծ ռեստորանում: Նա այցելուներին գառան մսով քարի և սպանախ է առաջարկում:

Հաստատության սեփականատերը տղամարդուն բնութագրել է որպես աշխատասեր մարդու և ասել, որ նա ռեստորանի «այցեքարտն» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել