Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի շուրջ առաջացած խնդիրն իր մեջ բազմաթիվ հարցեր է պարունակում:

Թե ֆիննախը, ՊԵԿ-ը ինչ փողեր են դրել, ոնց է դրվել՝ ժամանակին այդ կառույցը ստեղծելու համար, ինձ այդքան էլ հետաքրքիր չէ: Եթե գումարների մսխում է եղել, լվացում կամ մեկ այլ բան, թող դրանով զբաղվեն իրավապահ մարմինները: Հարցն այս պահին դա չէ: Ինձ այս պահին հետաքրքիր է վարժարանի ճակատագիրը:

Միանգամից ասեմ, որ անթույլատրելի եմ համարում այն փաստարկները, որ այնտեղ ընդամենը 100 սան կա: 100 սանը պոտենցյալ 100 սպա է, ինչը չափազանց կարևոր գործոն է մեր բանակի համար: Երկրորդ՝ ժամանակին լավ պայմաններ ապահովվելն է, որպեսզի այնտեղ դիմողների ու որակյալ սպաների թիվն ավելանա:

Հիմա մի շատ կարևոր հարց կա․ արդյո՞ք վարժարանը մեկ այլ կառույց է տեղափոխվելու, եթե այո, ապա որտե՞ղ: Այս թեմայի շուրջ այնքան անհայտներ կան, որ իրավիճակն ամբողջովին խճճում են: Կառավարությունը մի բան պետք է լավ հասկանա․ եթե այս թեմայի շուրջ անորոշություն կա, ապա դա իր խնդիրն է, որովհետև մեզ բոլորիս շատ վատ են ներկայացրել, թե իրականում ինչ է տեղի ունենում վարժարանի շուրջ, և ինչ են մտածում կառավարությունում: Հույս ունենանք, որ առաջիկայում նորմալ պատասխաններ կտրվեն, հակառակ դեպքում կսկսենք մտածել, որ մեր հասկացած վատագույն սցենարով եք շարժվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել