Երբ ժամանակին ՀՀԿ պրոպագանդիստները ոչ մի անգամ չփորձեցին բարձրաձայնել տեղի ունեցող որևէ արատավոր երևույթի մասին, այլ միայն զբաղվում էին ջայլամային քաղաքականությամբ ու երբեմն նման դեպքերի մասին արտահայտվում էին առանձնակի ցինիզմով ու ծաղրով, փորձում արժեզրկել, ես հասկանում էի, որ այս ամենը մի օր վերջ է ունենալու, ու ՀՀԿ-ն պարտվելու է նաև էս ցինիկ, ձրիակեր, անտաղանդների գործունեության արդյունքում առաջացած ատելության մեծ ալիքից։ Մտածածս եղավ, ու էդ մասին էլ ժամանակին հազար անգամ արտահայտվել եմ։

Հիմա անցյալի նույն մարտնչողները մեկին մեկ կրկնում են ՀՀԿ-ի տաշտից սնվող ձրիակերների քայլերը։ Իրավապաշտպանն, օբյեկտիվ գնահատական չտալով, հանրային ձևով ծաղրում է, ցինիկ հումորներ անում։ Ահավոր բան է երկակի ստանդարտը։ Էս կատեգորիային իշխանությունն իրենից մաքսիմալ հեռու պիտի պահի, հնարավորինս շատ, թե չէ չի զգալու՝ ոնց է կտրվելու իրականությունից ու անելու այն, ինչի դեմ ժամանակին պայքարել է։

No photo description available.No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել