Տեղեկացա, որ տեղի է ունեցել հարձակում Նարեկ Մալյանի վրա, և ակամա առաջացան մի քանի մտքեր, որոնցով ուզում եմ կիսվել ֆեյսբուքյան ընկերներիս (և ոչ միայն իրենց) հետ:

1. Դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դատապարտում եմ այն անառակներին, ովքեր փորձել են նման միջոցի դիմել։
2. Մարդուն աղբաման նետել փորձելը և դա նկարահանելը համարում եմ ցինիզմի ծայրահեղ դրսևորում, որը չպետք է անպատասխան մնա։
3. Եթե ոստիկանությունը համապատասխան հոդվածներով չկալանավորի այդ լածիրակներին, ապա կարելի է ենթադրել, որ այս հարձակումը քաղաքական վերնախավի կողմից պատվիրված երևույթ է, որը կարող եմ որակել որպես «անատամ շնաձկան» բարդույթի դրսևորում։
4. Ժամանակն է, որ թե՛ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ (պետք չէ մոռանալ, որ Մհեր Ենոքյանի ժամանակ նա բժշկական հանրության կողքին էր, և անկախ Նարեկի համեստությունից՝ долг платежом красен) և թե՛ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ կանգնեն Նարեկի թիկունքին և սատարեն նրան։
5. Էդ սորոսական լածիրակների վերաբերյալ միայն կարող եմ ասել հետևյալը․ տղերք (երևի տղամարդու անատոմիայով, բայց բորենու մտածելակերպով), դուք այդքան չկաք, որ փողոցում հարց պարզեք... Չունեք ո՛չ այդ դուխը, ո՛չ այդ համարձակությունը, ո՛չ բակային կրթությունը, ոչ էլ տիրապետում եք փողոցային հաշվեհարդարի և պատիվ պահանջելու կրեդոներին։ Դա բերում է նրան, որ նման պայքարում դուք անխուսափելի կերպով պարտվելու եք։ Մի արեք դա, դա ձերը չէ... Ձերը ծեծ ուտելն ու վազել բողոքելն է...

ՀԳ. Նարեկ Մալյան ջան, չեմ կարողանա լինել համալսարանի մոտ նշածդ ժամին (մասնագիտական ծանրաբեռնվածությունից ելնելով), բայց իմացիր, որ ունես սատարող ուժ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել