«Առյուծ արքա» մուլտի մեջ Տիմոնի ու Պումբայի ընկերությունը պատահական վերցված չէ։ Իրական կյանքում շատ վայրի կենդանիներ համագործակցում են այլ կենդանիների հետ, որը կոչվում է սիմբիոզ։ Երբ վարազների վրա տզերի, տզրուկների և այլ մակաբույծների քանակը շատանում է, նրանք գնում են մանգուստների մոտ, որոնք մեծ հաճույքով ուտում են և ամբողջովին մակաբույծերից ազատում վարազներին։ Այսպիսի փոխշահավետ համագործակցություն։ Ամենաշատը նման սիմբիոզների վրա զարմացել եմ՝ տեսնելով բվի ու կույր օձի, տարանտուլի ու գորտի և մրջյունի ու ինչ֊որ ծառատեսակի միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել