Ուզում եմ շնորհակալություն հայտնել հարազատ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին։
Շնորհակալություն, որ չբացվեց Պանդորայի արկղը, և այսուհետ որևէ մեկը, ով ունի բարձր սուլող մի խումբ և օտարածին սնման աղբյուր, ազատ չի զգալու իր հարցերը լուծել «ով բարձր է գոռում, նա է ճիշտ» սկզբունքով։
Շնորհակալություն, որ ևս մեկ անգամ ծերուկ Սորոսի ապազգային ձիգերին հակադարձրեցիք սկզբունքների և Ձեր բարձր առաքելության գիտակցումով.. 

Շնորհակալություն, որ թույլ չտվեցիք այսրոպեական շահին հաղթել բանականությանն ու օրենքին։
Այո՛, ամեն մի ոլորտ պետք է զբաղվի իր գործառույթներով․ գիտությունն ու դատական համակարգը տարբեր են։ 
Այս պահից սկսած՝ ամենայն ուշադրությամբ հետևելու եմ ԵՊՀ ռեկտորի անվան հետ կապված գործի քննությանը։
Եվ թող հաղթի արդարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել