Շնորհակալություն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին, որ թույլ չտվեցին այսրոպեական շահին հաղթել բանականությանն ու օրենքին


16:00 , 28 փետրվար, 2019

Ուզում եմ շնորհակալություն հայտնել հարազատ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին։
Շնորհակալություն, որ չբացվեց Պանդորայի արկղը, և այսուհետ որևէ մեկը, ով ունի բարձր սուլող մի խումբ և օտարածին սնման աղբյուր, ազատ չի զգալու իր հարցերը լուծել «ով բարձր է գոռում, նա է ճիշտ» սկզբունքով։
Շնորհակալություն, որ ևս մեկ անգամ ծերուկ Սորոսի ապազգային ձիգերին հակադարձրեցիք սկզբունքների և Ձեր բարձր առաքելության գիտակցումով.. 

Շնորհակալություն, որ թույլ չտվեցիք այսրոպեական շահին հաղթել բանականությանն ու օրենքին։
Այո՛, ամեն մի ոլորտ պետք է զբաղվի իր գործառույթներով․ գիտությունն ու դատական համակարգը տարբեր են։ 
Այս պահից սկսած՝ ամենայն ուշադրությամբ հետևելու եմ ԵՊՀ ռեկտորի անվան հետ կապված գործի քննությանը։
Եվ թող հաղթի արդարությունը։