ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գույքը համարվում է ապօրինի, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով: Նա նաև հավելեց, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:

Այս հայտարարության հիմնական աբսուրդն այն է, որ ոչ թե մարդը պետք է ինչ-որ բան ապացուցի կամ ոչ, այլ պետությունը պետք է ապացուցի, որ մարդը որևէ անօրինական բան է կատարել: Այս պարզ բանը չէին հասկանում նաև նախկին իշխանությունները: Մարդուն առաջադրվում էր և առաջադրվում է մեղադրանք, և պահանջում են, որ մարդն ապացուցի, որ ինքն անմեղ է, օրենք չի խախտել, սակայն ոչ թե մարդը պետք է ապացուցի իր անմեղությունն, այլ պետությունը պետք է ապացուցի մարդու մեղավորությունը:

Ինչ վերաբերում է առանց դատավճռի բռնագանձում տարածելուն, սա երևի թե անհեթեթ է նույնիսկ մեկնաբանելը: Ի վերջո, մենք ժողովրդավարական, իրավական պետությո՞ւն ենք, թե՞ բարդակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել