Ստատուս, որի համար կարան հրավիրեն հարցաքննության 

ԵԿՄ արտահերթ համագումարի են պատրաստվում ու որպես նախագահի թեկնածու կառաջադրեն Սասուն Միքայելյանին։

Հանրապետականի ժամանակ ղեկավարը հանրապետական Մանվել Գրիգորյանն էր, ով, վստահ եմ, որ Արցախյան պատերազմում ոչ քիչ ավանդ ունի, քան Սասուն Միքայելյանը, իսկ հիմա ՔՊ իշխանության ժամանակ շատ պատահական բոլոր ԵԿՄ-ականները, ովքեր առաջ միաձայն կողմ էին, որ Մանվելը իրանց արժանի միակ շեֆն է, հիմա էլ համարում են, որ իրենց միակ արժանի շեֆը Սասունն ա։

Ինչ եմ ուզում ասեմ․ բան չի փոխվել։ Ով ղեկավարում է, իրանք էլ իրանցականներին տեղավորում են, ու չհամոզեք, որ ամբողջ ԵԿՄ-ում Մանվելից ու Սասունից արժանի մարդ չկար, որ երկուսն էլ շատ պատահական ամենաարժանիներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել