«Նռան հատիկ»-ը սպառնում է դառնալ նոր «Սանտա Բարբարա», ու ոնց որ թե պրծում չունենք էս սերիալից; 
Վատն էն ա, որ այնպիսի տպավորություն է, թե գիշերը սցենարը գրում են, առավոտ նկարում ու իրիկունը ցույց տալիս։ 

Ամեն ինչ էնքան վատ է, որ պռոստո երկարացնում են, անիմաստ պռոստո երկարացնում են, ու գիտեք` ինչ ձև.
ասենք մեկին «հղիացնում են», մի երկու սերիալ մենակ էդ թեման ա, հետո էն մեկը երեխային ա կորցնում, ու մի երկու սերիալ էլ՝ էդ։ Կամ, ասենք, պարզվում ա, որ էն մեկն էն մեկի հերն ա, բայց էն մեկին ա հերություն արել ու հիմա զղջում ա։

Կարճ ասած՝ փակեք «Նռան հատիկը», տնաշեններ, հասկացանք՝ նայվող ա, բայց ամեն նայվող բան չի, որ պետք ա անընդհատ ցույց տալ։

Առաջարկում եմ, որ առողջնախարարությունը մի օրենքի նախագիծ գրի, որով «Նռան հատիկը» կարգելվի փակ վայրերում ցույց տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել