Սա Շահումյանի հրապարակն է՝ առանց մեքենայի ու ազատ, ու շատ սիրուն է։ 

Այո՛, իհարկե, շատ սիրուն է, ու էս հրապարակը մեքենաներից «ազատելու» որոշումը լավ որոշում է ու ճիշտ։ 
Ահա այն դրական խոսքերը, որ պետք է ասել այս որոշման մասին։ 

Հիմա մի պահ նայենք այս որոշման մեկ այլ կողմին։ Շատերդ եք աշխատանքային ժամին եղել այս հրապարակի ու իր հարակից տարածքում ու հասկացել եք, թե այս ավտոկայանատեղին ինչքան կարևոր է, այս տարածքում են գտնվում պետական երկու համակարգ, որոնցից մեկն ունի մի քանի նախարարություններ, որոնք էլ ունեն լիքը աշխատողներ, ու դրանց մի մասն էլ ունեն մեքենաներ։ 

Հիմա ինչ եմ ուզում ասեմ․ մի լավ բան անելուց առաջ պետք է մտածել, չի կարելի գերծանրաբեռնված հատվածում մի մեծ ավտոկայանատեղի հանել առանց նոր այլընտրանքային տարբերակներ առաջարկելու, ինչքան էլ որ հրապարակը պետք է ազատ լինի։ 

Էլի թող հրապարակը ազատ լինի, բայց երբ հրապարակի ազատությունը (որը մի դրական երևույթ է) հանգեցնում է 10 բացսական երևույթի, ապա էդ ազատությունն արդեն անիմաստ է դառնում։ 

Մի արեք չմտածված բաներ, հանուն էժան փիառի ու մի քանի ավել լայքի, արեք ամեն ինչ մտածված ու էդ դեպքում իրական փիառ կունենաք ու տասնյակ լայքեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել