«Ժողովրդին խաղաղության պատրաստելու» թեզը մի միջավայրում, երբ հարևաններիցդ առնվազն երկուսը քեզ վերացնելու խնդիր ունեն ու դա էլ չեն թաքցնում, պետք է ենթադրի ոչ թե բարի ու հումանիստական ֆիլմեր ու թեզեր, թե ինչպես ենք մենք մի ժամանակ ուրախ ու զվարթ ապրել ադրբեջանցիների հետ (ի դեպ, գնացեք Զանգեզուր ու Քարվաճառի հայերի հետ խոսեք, ոնց էին հայերն ու ադրբեջանցիները 70-80-ականներին իրար վրա կրակում հանդերում, ոնց էին ադրբեջանցիք անասուն գողանում, ցանքատարածությունների քարտեզի սահմանները փոխում և այլն), այլ, մասնավորապես, պետական գերատեսչություններին պետք է հուշի, որ թարմացնեն ու փոխեն ազգային անվտանգության հայեցակարգը, ռազմական դոկտրինը և ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐ ՄՇԱԿԵՆ:

Որ ոչ թե խոսենք «կատաստրոֆաների անխուսափելիությունից», այլ որոշակի վիճակի բերենք մեր քաղաքացիական պաշտպանության համակարգը, ինվենտարիզացիա անենք, թերացումները շուտափույթ լրացնենք, ՀՀ քաղաքացիների հետ աշխատենք, որ ծայրահեղ իրավիճակում նրանք՝ իմանան ինչ վարք պետք է դրսևորեն, բոլոր մակարդակի իշխանությունների համար պատերազմական արտակարգ իրավիճակում գործողությունների պլաններ մշակենք:

Սա պետք է լինի ՀՀ-ի անվտանգության ներկա օրակարգը: Մեր տիպի ռեգիոնում խաղաղությունը միշտ պարտադրովի է. ուրիշ տարբերակ չկա: Պատմությունը վկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել