Ադրբեջանական մամուլում ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին քննարկումներ չկան, երկխոսություններ չեն ծավալվում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ մամուլն այնտեղ գտնվում է իշխանության վերահսկողության ներքո, hետևաբար, իշխանություններից թույլտվություն չունենալով, այդ թեման լայն քննարկումների դաշտ չի տեղափոխվել: Սա, իհարկե, տարօրինակ է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ խոսվում էր երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, և այդ ազդակները չեն հասել ադրբեջանական հասարակությանը: Եթե խոսենք հասարակության ընկալումների մասին, ապա ադրբեջանցիների մոտ սպասողական ու անհասկանալի իրավիճակ է: Նրանք նույնպես չեն հասկանում՝ ինչ ասել է երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստել:

Կից նյութն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել