Այսօր բանակի օրվա շնորհավորանքների մեջ իմ ուշադրությունը գրավեց մի շնորհավորանք. «Շնորհավոր տոնդ, պարոն նախագահ»... Շարմազանովի շնորհավորանքը՝ Սերժ Սարգսյանին։

Ու էդ առիթով մի բան եմ ուզում ասել․ ՔՊ-ական աղջիկներ, տղաներ, դուք Շարմազանովի չափ էլ չկաք, այո՛, դուք մերժված Շարմազանովի չափ էլ չկաք։

Շարմազանովը, ով արդեն ոչ մի օգուտ չունի, այլևս չի շարունակում հարգել, սիրել ու փառաբանել իր ղեկավարին, շարունակում է հպարտանալ նրանով ու ամեն գնով նրա կողքին է (ճիշտ է, թե սխալ դա՝ կյանքը ցույց կտա)։

Իսկ դուք ամեն օր ամեն ինչ անում եք, որ «մեջքից խփեք» ձեր լեգիտիմ առաջնորդին... Մարդու, ով ձեզ մարշրուտկեքից, փաբերից, փարոսի դռներից, մետրոներից տարավ, դրեց փափուկ աթոռներին և պադավատների մեջ՝ բարձր աշխատավարձով և կոստով։

Ես ավելին ասեմ ձեզ․ երբ դուք մերժվեք (դա լինելու է, ուղղակի ժամանակի հարց է), դուք ավելի վատն եք լինելու, քան Ցոլակյանը, դուք շատ ավելի վատն եք լինելու։ Դուք ձեզ գյորմամիշի, անշնորհակալի ու դավաճանի նման եք պահում։

Ինչ եմ ուզում ասել․ ազատ ժամանակ գտեք ու ուսումնասիրեք Շարմազանովի՝ ապրիլից մինչ օրս վարքագիծը, դա ձեզ պետք է գալու, բայց, ցավոք, դուք նրա տղայությունը ու կայունությունը չեք ունենալու։

Գիտեմ՝ հանրապետականի փառաբանող ստատուսի տպավորություն եք ստանում հիմա, բայց այս ստատուսը լրիվ այլ բանի մասին է, որը ձեզ երևի թե հասու չէ, այլապես ձեզ «մարդ դարձրած» մարդուն 8 ամսում 800 անգամ չէիք «քցի»։

Էսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել