Իմ խորին համոզմունքն է, որ խոսքի անսահման ազատությունն է էս երկրի հերը անիծում, բոլոր արժեքները հավասարեցնում զրոյի։

Համացանցի հասանելիությունը կիսով չափ կայացրեց քաղաքացիական հասարակությանը, բայց կրկնակի անգամ խարխլեց բարոյականությունը, մարդասիրությունը, մարդկային պարզ ու մաքուր հարաբերությունները, անձնական, ընտանեկան կյանքի իրավունքը, բոլոր տիպի արժեհամակարգերը։

Յուրաքանչյուր սանձարձակ թափթփուկ, ով դուրս է եկել իր մամայի փորից, ում մասին է ինչ ասես կարողանում է ասել ու տակից դուրս գալ, չկա նման բան, չպիտի լիներ նման բան, սա է հենց մեր ժողովրդի ու երկրի համար ամենամեծ ձախողումը, պարտությունը, թերությունը։

Երբ խոսում ենք ժողովրդավարությունից ու մամուլի ազատությունից, երբեք չէի պատկերացնի, որ խոսքի, ազատ կարծիք ու միտք արտահայտելու անքակտելի իրավունքը, որը ամրագրված է պետության մայր օրենքով, այս մակարդակին կհասնի, ցավոք։

Հայաստանում մինչև յուրաքանչյուրն իր ասածի ու արածի համար պատասխան չտա, ու դա չկրի մասսայական բնույթ, ոչինչ չի փոխվի, ոչ մի լավ բան չի լինի, սա լավ իմացեք, համոզված եմ։

Նորմալ երկիր դառնալու միակ ու ամենակարճ ուղին հենց սա է, խոսք ես ասում՝ բարի եղիր, պատասխան տուր ասածիդ համար, այլապես առնետի քողի տակ թաքնված «առյուծ» համարող արարածները իրենց զգում են ամենաուժեղն ու անպարտելին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել