«... Այն, որ երկու տարբեր բժիշկ կարող են որևէ հիվանդության բուժման երկու տարբեր մոտեցումներ ունենալ, դա, կարծում եմ, ոչ թե անբնական է, այլ բնական, քանի որ նույնիսկ վիրահատություններ կան, օրինակ՝ ստամոքսի ռեզեկցիայի երկու տարբեր վիրաբույժ տարբեր կերպ են անում»։

Սա այն է, ինչ ասաց ՀՀ առողջապահության «նախարարը»։

Երբ անհրաժեշտ է, օրինակ, գարդասիլի գովազդ անել, ապա նախարարի բազմոցը զբաղեցնող անձը խոսում է ապացուցողական բժշկության և ուղեցույցների լեզվով, իսկ երբ հարցը վերաբերում է հիվանդին ախտորոշելուն և բուժելուն, ապա այդ ուղեցույցները մղվում են հետին պլան: 

Ուրեմն՝ բացատրեմ, որպեսզի պարզ լինի։ Ապացուցողական բժշկությունը և ուղեցույցները ստեղծված են բուժառուին ՃԻՇՏ հետազոտելու և բուժելու նպատակով: Հավանաբար նախարարը, չլինելով պրակտիկ բժիշկ, տեղեկացված չէ, որ աշխարհում շատ վաղուց բժշկությունն ուղեցույցային է, և երկու տարբեր մոտեցում նույն հիվանդությանը չկա։ Կա ապացուցված մոտեցում, որը կիրառվում և տալիս է դրական արդյունքներ:

Բուժառուին ուղեցույցներով հետազոտելը և բուժելը ոչ միայն ապահովագրում է բուժառուին, այլ նաև ապահովագրում է բժշկին բժշկական սխալից, քանի որ ուղեցույցը ներառում է հետազոտության և բուժման ՀՍՏԱԿ ցուցումներ և զերծ է պահում անտեղի նշանակած հետազոտություններից և դեղորայքի կիրառումից:

Ցավում եմ թե՛ բուժառուների և թե՛ բժիշկների համար։

ՀԳ. Խոսքը հենց վերաբերեց Մայրապետյանին, նախարարի բազմոցը զբաղեցնող անձը կրկին հիշեց ինչ-որ ցուցումների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել