Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է, որ քաղաքապետարանը կստեղծի Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը միջազգային ստանդարտներով ծառայություններ կմատուցի թե՛ կենդանիների կացարանի, թե՛ ստերջացման, թե՛ հետագա խնամքն ապահովելու հարցերում:

Մարությանի խոսքերով՝ նաև տնային կենդանիներ պահելու 5000 դրամ տուրքը դուրս է գալու, դրա փոխարեն կենդանիները պետք է գրանցվեն, չիպավորվեն և պատվաստվեն տարին մեկ անգամ:

«Նշված գործընթացը պետք է պարտադիր տեղի ունենա: Քաղաքապետարանն այդ ամբողջ ընթացքը վերահսկելու է։ Նախ՝ պատվաստելը պետք է, որպեսզի կենդանին անվտանգ լինի ինքն իր և շրջապատի համար: Պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ և կենդանիներն իրար սիրեն, ոչ թե մարդիկ կենդանիներից վախենան, կենդանիներն էլ՝ մարդկանցից: Բացի այդ՝ չիպավորման արդյունքում մարդիկ, ովքեր իրենց կենդանուն դավաճանաբար դուրս կհանեն, կհայտնաբերվեն և կենթարկվեն վարչական պատասխանատվության: Եթե չեք պատվաստում, էլի մեծ տուգանքներ կլինեն»,- ասել է Հայկ Մարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել