ՔՊ-ական վերին էշելոնի ներկայացուցիչների հիմնավորումները մարզպետների պարգևատրումների վերաբերյալ ինձ միանգամից հիշեցնում են ՀՀԿ իշխանության դարաշրջանը, երբ ՀՀԿ-ական վերին էշելոնն ամեն գնով, ամեն ձև, ամեն մուտիտով փորձում էր հիմնավորել կամ սղցնել այս կամ այն թեման, որը մեծ աղմուկ էր բարձրացնում։ Ավելին՝ նույնիսկ հիմնավորումներն ա նույնը՝ օրենքը չի արգելում, փաստաթղթերով նորմալ ա։ 

Ու ամենախնդալուն գիտեք՝ որն ա, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրենց ՀՀԿ-ի հետ չասոցացնեն, բայց մնացած ՔՊ-ականներն ամեն ինչ անում են, որ հակառակը լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել