Նիկոլ Փաշինյանը անում է նախկինների սխալները, ու դա սկի լավ բանի չի բերելու։ 

Վերանշանակվեցին բոլորը, իսկ էն մարդիկ էլ, ովքեր թեմաների մեջ էին, դառան պատգամավորներ ու հանձնաժողովի նախագահներ։ Իհարկե, լեգիտիմություն ունենալու դեպքում միգուցե էս թեմաները սղվեն-գնան, բայց պետք է հիշացնեմ, որ նախկին լեգիտիմությունն էլ չկա, ու էս թեմաները վաղ թե ուշ գլուխ են բարձրացնելու։ 
Էս իշխանությունն անում է նույնը․ իր թիմակիցներին ամեն ձև պահում է ու միայն տեղափոխությունների շնորհիվ փորձում ժողովրդի բողոքը թուլացնել։ 

Անկեղծ, ես մի պահ մտածում էի, որ էսքանից հետո Փաշինյանն ամեն ձև նենց կանի, որ իր անվան շուրջ խնդիրներ չլինեն, ու «կազատվի խանգարողներից», բայց ոնց որ մենակ անուն է փոխվել, ու ղեկավարն ամեն ձև պահելու է բոլորին։ 

Սա լավ չի, սա շատ վատ է։ Միգուցե հիմա «մարսվում է» ամեն ինչ, բայց հետագայում մեծ խնդիրներ են լինելու չհաջողված նախկին պետպաշտոնյաներին ԱԺ տանելն ու պաշտոնների դնելը, ինչպես նաև այդքան էլ մեծ արդյունքների չհասած նախարարների վերանշանակելը։

Ասում են՝ հզոր է էն մարդը, ով ուրիշների սխալների վրա է սովորում։ Ափսոս, հզորություն չտեսանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել