Ոնց տեսնում եմ, քաղաքապետարանը սկսել ա կենդանի պահելու համար հարկ վճարելու օրենքի գործածումն ու ծանուցագրեր ուղարկելը։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ինչ մենք ունենք «կարգին» քաղաքապետարան, մեզ մոտ, չգիտես խի, բարձրանում են տարբեր տեսակի վճարների արժեքները, բայց ես, ունենալով 2 շուն, չեմ պատրաստվում անգամ մի դրամ վճարել։

Ես, իհարկե, կհասկանայի, որ մեր քաղաքում լինեին կենդանիներին ման տալու համար հարմարեցված գոտիներ, ցանկապատ տարածքներ, ու մեզ էլ ստիպեին վճարել, որպեսզի կարողանային հոգալ դրանց սպասարկման ծախսերը, բայց այս պարագայում տվյալ վճարը նմանվում ա ուղղակի հավելյալ գումար «քերելու» միջոցի։

ՀԳ. Գործ արեք, գործ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել