Հարգելի պրն. Պետրոսյան, այսօր լսեցի Ձեր ելույթը, որը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետությունում բժիշկների <<թեթևամտորեն>> դուրս գրած <<դրախտի կամ դժողքի>> ուղեգրերին և այս խնդրի իրավական կարգավորման մեխանիզմին:
Հարգելիս, քանի որ դուք այս խնդիրը հատուկ չեք ուսումնասիրել, ապա խորհուրդ կտամ ընթերցել գրառումս:

1. Ձեր բերած ԱՄՆ-ի օրինակը տեղին չէ, քանի որ՝
ԱՄՆ-ում բժշկական սխալի պատճառով տարեկան 
մահանում են մարդկանց մեծ թվաքանակ /իդեպ այս 
ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղերում է/

ԱՄՆ-ում գործում է բժշկական սխալի 
ապահովագրման համակարգ և Ձեր ասած 
<<միլլիոնավոր դոլլարները>> վճարում է ոչ թե բժիշկը 
կամ բժշկական կազմակերպությունը, այլ 
ապահովագրական ընկերությունը
2. Որպեսզի գնահատել բժշկի կողմից ցուցաբերած բուժօգնության որակը անհրաժեշտ է ունենալ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ գործելակարգեր և ուղեցույցեր, ըստ որոնց հնարավոր կլինի գնահատական տալ և դատողություն անել բժշկական սխալի կամ բժշկական անփութության վերաբերյալ

3. Արևմտյան երկրներում բժշկական մասնագիտական կազմակերպություններին ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ տրված են լիազորություններ՝ մասնագետներին լիցենզավորելու և լիցենզիայից զրկելու, կրթության որակը ստուգելու և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու:

Հաշվի առնելով այս ամենը, խորհուրդ կտամ նման կերպով չարտահայտվել իմ կոլեգաների վերաբերյալ, քանի որ նրանք անում են հնարավորն ու անհնարը մեր բնակիչներին օգնելու և առողջացնելու համար...
Իսկ եթե Դուք կամ Ձեր կոլեգաները թերանում եք հարցի ուսումնասիրության և հարցին գրագետ լուծումներ տալու գործում, ապա, դիմելու պարագայում, ես պատրաստ եմ օգնել...

Առողջություն եմ ցանկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել