Փաշինյանը վերջապես ռացիոնալ մտքեր է ասում, շատ տեղին նկատում է, որ տունը նստած, գործ չանելով ոչ մի քաղաքացի չի կարող իր կյանքում արագ ու նշանակալի փոփոխություններ գրանցել։

Իհարկե, ինչ ուզում է, թող ասի, իր խնդիրն է, բայց ինքն այստեղ առճակատվում է քաղաքական մարքեթինգի ոսկե օրենքներին։

Նա մոռանում է, որ նմանատիպ քաղաքական պրոդուկտի սպառողների մեջ մեծ մասն իր, այսպես ասած, էլեկտորատից դուրս է։

Իր հիմնական քաղաքական շուկային նա ժամանակին այլ պրոդուկտ է մատուցել, որի արդյունքում «վաճառք» է արել։ Նա ասել էր՝ դուք իդեալական եք, իսկ իշխանությունը վատն է, սաղ մեղքերն իշխանության տակ են, հենց այդ իշխանությունը չլինի, արագ շատ հարցեր կլուծվեն։

Հիմա ինքը տուպիկի մեջ է, քանի որ հասկացել է, որ ոնց էլ անես, պիտի կա՛մ կործանվես, կա՛մ ռացիոնալ խաղաս, բայց մյուս կողմից էլ ո՛չ ռացիոնալ կառավարել գիտի, ոչ էլ առանձնապես ռացիոնալ շուկայում մեծ մասնաբաժին ունի։

Ի դեպ, պրակտիկայից զատ...

Որքան էլ տնտեսագիտության ժամանակակից ընթացքից դեռևս հետ մնացած հայաստանյան գիտական միտքն ակադեմիական մակարդակով դեռ չի ընկալում, որ հասարակական ընտրության տեսությունից պրոյեկտվող քաղաքական մարքեթինգը կա, գոյություն ունի ու անքննարկելի օրենքներ ունի, մեկ է, այդպիսով իրականությունը չի տատանվում։

Զարգացած աշխարհը խելոք-խելոք ընդունում է, որ իրական ու ռազմավարական մարքեթինգի համալիր է պետք պետական ու քաղաքական կառավարմանը։

Էժան, կարճ գովազդի դրսևորումները, տեղեկատվական հոսքերի կառավարման կարճաժամկետ հնարքները ՉԵՆ ԱՇ-ԽԱ-ՏԵ-ԼՈՒ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել