«Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում, եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք»․
Ն. Փաշինյան

Ես էլ անիմաստ-անիմաստ մեր խնդիրների լուծումը որոնում էի մեր մեծերի եզրահանգումներում, մեր պատմությունը, մեր երեք հանրապետություններն էի զննում՝ մեր խնդիրների ծագումն ու կենսունակությունը պարզելու համար, համանման վիճակը հաղթահարած ժողովուրդների համաշխարհային փորձն էի ուսումնասիրում, մինչդեռ լուծումը, պարզվեց, հեշտ է ու բացառիկ:
Շնորհակալ եմ:

Բայց մի հարց է առաջանում․ հայ ժողովուրդ, ինչո՞ւ լավ չես աշխատել բոլոր երեք հանրապետություններում, որ խնդիրներ են առաջացել:

Հը՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել