Մի բան ասեմ․․․ Մի՛ քննադատեք ՔՊ-ի հավաքները, կայֆավատ մի եղեք մարդկանց ամանորյա կորպորատիվի, պարերի, երգերի ու հագուկապի վրա, քանի որ դա նորմալ երևույթ ա։ 

Հա, հենց իրանք էլ պիտի գնան, տժժան, այո՛, իրանք էլ պիտի լավ երեկո ունենան ու պարեն, ոնց ուզում են, երգեն, ոնց ուզում են ու խմեն, ինչքան ուզում են։ 

Հա, իրանք էլ են մարդ, իրանք էլ են արժանի դրան, ու ոչ մի վատ բան էլ տեղ չկա ու ամենակարևորն էնա, որ հույս ունեմ, որ իրանք էլ հասկացան, թե ինչքան տհաճ ու մելկի էին իրանք, ինչքան աբիժնիկ էին իրանք, երբ կայֆավատ էին լինում, ղժժում ու տժժում էին նախորդներին տոների ու տոնախմբությունների վրա։ 

Հուսանք՝ իրանք էլ հասկացան, որ նորմալ ա, որ մարդ հնարավորություն կարա ունենա ու Նոր տարուց առաջ քեֆ անի, ու ինչքան տհաճություն էին զգում նախորդներն այն պատճառով, ինչ իրանք էին անում։

Ես միայն մի բան կասեմ՝ այս պաշտոններն ու իշխանությունն ամենալավ բանն են, որ տեղի են ունեցել ՔՊ ներկայացուցիչների ողջ կյանքում, քանի որ իրանք իրանց մաշկի վրա հիմա արդեն զգում են, թե ինչքան զզվելի էր էն ամենը, որ իրանք անում էին, երբ ընդդիմություն էին։ 

Շնորհավոր Նոր տարի, հարգելի ՔՊ-ականներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել