Երեկվանից լրատվականներից մեկը լուր է տարածել, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը 200.000 դոլարանոց զրահապատ մեքենա է նվեր ստացել։ Վերնագրից կարելի է կարծել, որ ահա, ևս մեկ կոռուպցիոն գործարք։ Դա՝ առաջին տպավորությունը։ Իրականում պատկերը լրիվ այլ է։ Ոչ թե Վանեցյանին, այլ ԱԱԾ-ին, անժամկետ ու անհատույց նվիրել է Արթուր Վանեցյանի հայրը, ով բավական կարողություն ուներ դեռ որդու՝ ԱԱԾ տնօրեն դառնալուց տարիներ առաջ։
Ոմանք անգամ քննարկեցին պետական պաշտոնյայի կողմից օրինական կերպով ընդունվող նվերների վերին շեմը, որը, կարծեմ, 25.000 դրամն է, և այն գերազանցող նվերներին ընդունումը համարվում է կաշառք։ Այս դեպքում ևս գործ ունենք թյուրընկալման հետ, քանի որ մեքենան ոչ թե նվիրվել է Վանեցյանին, այլ ԱԱԾ-ին, այն էլ՝ անժամկետ ու անհատույց, այսինքն՝ հետագա տնօրենները ևս կարող են օգտվել դրանից։
Երկրում տեղի ունեցող աղմկահարույց իրադարձություններից հետո նորմալ է, որ հայրը մտածում է որդու անվտանգության մասին ու նման հնարավորություններ ունեցող ցանկացած հայր նույնը կաներ, ու պետք չէ այս ամենը ներկայացնել լրիվ այլ քողի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել