Եթե քաղաքացին չի գիտակցում, որ կուսակցություն նշանակում է կարիերա, փող, պաշտոն, դեմագոգիա, կամակատարություն, ստորաքարշություն, որ պետություն, հայրենիք, հասարակություն և նման վեհ գաղափարները կապ չունեն դրա հետ, որ ցանկացած կուսակցական առաջնորդվում է զուտ անձնական շահերով, ապա նա երբեք չի կարող համեմատաբար ճիշտ ընտրություն կատարել, քանզի նա միշտ խաբվելու է կուսակցական դեմագոգների կողմից։ Եթե երեսուն տարի շարունակվող կուսակցական խաբեությունը ոչինչ չի ասում քաղաքացուն, ուրեմն՝ ափսոսալու բան չկա։ Ամեն ինչ բնական է։ Վերջապես, այդ նույն կուսակցականների գերակշիռ մասը երկրի ապագան տեսնում է ԵՄ-ում առանց չնչին պատկերացում ունենալու այդ միության կողմից պարտադրվող սահմանափակումների մասին ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսության ոլորտներում։ Ինչպես դարեր շարունակ կեղծվել է համաշխարհային պատմությունը, այնպես էլ այն շարունակվում է այսօր, և մարդիկ չնչին իսկ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում իրականում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել