Այս հարցով մեր արվեստագետներից մեկը դիմել էր ժողովրդին: Կարևոր հարց է, կարելի է ասել՝ հարցերի հարցն է: Եթե չգիտես, թե որն է իրականում թիվ մեկ հարցը, ապա դու պատճառը կխառնես հետևանքի հետ ու կտարվես հետևանքով:

Արվեստագետի հարցին տարբեր պատասխաններ էին եղել, բայց ոչ մԵկն էլ թիվ մեկը չէր: Ու դա վատ է, քանի որ թիվ մեկ հարցը պարզվել ու ձևակերպվել է 100 տարի առաջ:
Այն հնչում է այսպես՝
- Հայությունը դարեր շարունակ գտնվելով օտար լծերի տակ, խեղվել է հոգեբանորեն, վերածվել ուծացած հայկական զանգվածների, ու ԲՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է ՈՒԾԱՑԱԾ ԱՅԴ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ՎԵՐՍՏԻՆ ԱԶԳԻ ՎԵՐԱԾԵԼԸ;

ՀԳ. Ուշադիր նայեք ձեր շուրջը, և կհամոզվեք, որ 100 տարի առաջ ճիշտ են ձևակերպել մեր թիվ մեկ խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել