Վերջին երկու տարիներին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակցին ընտրում էինք ձայներով, մրցույթով․․․ ու հաղորդավարների մոտավոր ուղերձը այն էր, որ Եվրատեսիլում Հայաստանի մասնակցին պիտի ընտրի ժողովուրդը, բայց արի ու տես, որ այս անգամ ժողովուրդը կարա չտընտրի, ու տենց "Լավ երեկո"-յի փիառի համար կարելիա սենց պռոստո որոշել ու ղրկել։ 
Շատ հետաքրքիրա, թե ով է որոշել մասնակցին, ինչ պահանջներով ու երբ է դա տեղի ունեցել։ 
Ես ոչ դեմ եմ, ոչ էլ՝ կողմ, որ Սրբուկը գնա, ու այստեղ խնդիրը Սրբուկի մեջ չի այլ Հանրայինի երեխայության մեջ, եթե պիտի դուք որոշեիք, բա էլ երկու տարի վրա վրա դերասանություն չանեիք, քանի որ ես կասկած ունեմ արդեն, որ էտ երկու տարում էլ էր ի սկզբանե որոշված, բայց դե ձևեր էին թափում։ 
Ու ամենախնդալուն էնա, որ մասնակցին հայտարարելուց հետո հայտարարեցին երգի ընտրության մրցույթ։ՃՃՃ Շատ խնդալու եք է, շատ․․․ մեկա արդեն պարզ է, որ երգն էլ եք որոշել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել