«Սորոսն էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ կարենա անի էն, ինչ մենք արեցինք»: Եղվարդում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանին պիտի հիշեցնել, որ Սորոսը 2003 թվականին Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո մեր տարածաշրջանում նման հաց ու պանիր ուտելու մեծ փորձ ունի ու դրանից բերանն այնքան համ է ընկել, որ նույնիսկ ցանկանում է դա փորձել իր սեփական երկրում՝ ԱՄՆ-ում, նախագահ Թրամփի դեմ: Այսօր շատ փորձագետներ չեն կասկածում, որ Մեքսիկոյի տարածքով Լատին Ամերիկայի երկրների բազմահազար ապաստանյալների խմբային հոսքը դեպի ԱՄՆ-ի հարավային սահմաններ ծրագրավորված ու ֆինանսավորված է Սորոսի կողմից: 
Իհարկե Սորոսից չափավոր հեռավորություն պահելու Փաշինյանի ձգտումը միանշանակ հասկանալի է, քանի որ հակառակ Սորոսի հաց ու պանրի ժամանակավոր հաճելի համին, գոնե մեր տարածաշրջանում Սորոսն ու նրա աջակցոությամբ իշխանության տիրացածներից որևէ մեկին չի հաջողվել «մարսել» կերածը: Վրաստանում ՝ Սահակաշվիլու նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի, իսկ Ուկրաիանում՝ Ղրիմի ճակատագիրը կարծում եմ բավարար ապացույցներ կարող են լինել:
Իսկ ինչ վերաբերում է Սորոսի միջամտությանը դժվար չի կարող լինել ինտերնետային մի կարճ որոնում անցկացնելով պարզել ոչ միայն Փաշինյանի շրջապատում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող անձանց անունները, այլ նաև նրանցից յուրաքանչյուրին վճարված գումարների չափը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել