Վանեցյանն ասում ա. «Մարդիկ, ովքեր արել ու հրապարակել են գաղտնալսումը, շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»: Այսինքն՝ առանց փաստեր ունենալու Նիկոլ Փաշինյանը գաղտնալսաման մեջ մեղադրեց օլիգարխներին ու խոսեց նրանց պատերին ծեփելու մասին, մինչդեռ ուժայինները մինչ օրս չեն կարում բացահայտել՝ ով ա գաղտնալսել ու ինչ մեթոդով:

Հիշո՞ւմ եք՝ ինչ էմոցիա ու էքսպրեսիա ուներ Նիկոլի՝ Դավթաշենի ելույթը, թվում էր, թե ապացուցները ջեբը դրած են, մեղավորներն էլ՝ հայտնի:

Այսինքն՝ հերթական անգամ ղժղժոցով, ծեփելով, փռելով փորձեց փրկել իր իշխանության դեմքը: Նույնը, ի դեպ, Սասունի բլթոցի պահով ա անում:

ՀԳ. Փաշինյան Նիկոլին ասեք՝ լավ փաստաբանի փող խնայի, հեշտ չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել