Սասուն Միքայելյանի խնդրահարույց հայտարարության դրական բաներից մեկն էն ա, որ Մհեր Մկրտչյանը հասկացել ա, որ, փաստորեն, լրիվ անիմաստ ա նկարել «Կյանք ու կռիվը»: Անկախ իրենից՝ մարդը խոստովանում ա՝ ֆիլմը ազդեցություն չի ունեցել, եթե սենց հայտարարություններ են հնչում:

Էս ինքնախոստովանությունը վկայում ա, որ երկրի համար գերկարևոր արժեքների մեյնսթրիմացման ու պլինտուսացման քաղաքականությունը սովորական երևույթ ա եղել, ու չեն էլ հասկացել՝ ինչ են անում: Իսկի քաղաքականություն էլ չի եղել, ուղղակի առօրեական վիճակ, կեցութաձև:

Ու երկրորդ խնդիրն էն ա, որ դրա հետևանքով Մհեր Մկրտչյանը սկսել ա մոռանալ, որ ինքն ընդամենը «Կյանք ու կռիվ» ա նկարել, իսկ Սասուն Միքայելյանն էդ կյանք ու կռվում ա եղել անձամբ: Ասում ա՝ անիմաստ եմ նկարել... Նկարել էր, որ Սասունը չմոռանար էդ սաղ, երևի:)

Ավելացում. կինոյի վերաբերյալ պետական քաղաքականությունը պետք ա ֆունդամենտալ վերանայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել