Միջատները մեր էկոհամակարգի անբաժան մասն են։ Նրանք միշտ գտվում են մեզ մոտ և հաճախ սկսում են զզվեցնել։ Երկիր մոլորակի վրա գոյություն ունի ավելի քանի 5 միլիոն տեսակի միջատ, որից 1 միլիոնը վտանգավոր է մարդու համար։

Աֆրիկյան քոչվոր մրջյուն

Քոչվոր մրջյունները թափառում են ամբողջ Աֆրիկայով մեկ՝ ուտելով իրենց ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի օրգանիզմ։ Նրանց թույնը միսը և մկանները հեղուկի է վերածում։

Որպես կանոն, նրանք մարդու համար վտանգ չեն ներկայացնում, քանի որ մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում այս միջատների միգրացիային։ Բայց նրանց, ովքեր կհանդիպեն, սպառնում է դաժան մահ։

Քենիայի գաղութացման ժամանակ եղել են դեպքեր, երբ նրանց խայթոցից նորածիններ են մահացել։

Եթե դուք քարանաք, ապա այս մրջյուններն իրենց թույլ տեսողության պատճառով ուղղակի կանցնեն ձեր վրայով։ Բայց եթե հանկարծ շարժվեք...

Կրակե մրջյուններ

Այս մրջյուններն ԱՄՆ-ում 80 մարդու մահվան պատճառ են դարձել։ Նրանք տարեկան 5 միլիարդ դոլարի վնաս են հասցնում երկրին, այդ թվում՝ բուժման, վերանորոգման և պոպուլյացիայի քանակի վերահսկման տեսանկյունից։

Մեղուներ

Աֆրիկական մարդասպան-մեղուների (աֆրիկական մեղվի և Եվրոպայում տարածված այլ մեղուների հիբրիդ) խայթոցից տարեկան 40 մարդ է մահանում։

2002 թվականին Դելավերի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների համալսարանի պրոֆեսոր հավաստմամբ 1990 թվականին ԱՄՆ-ում մահվան ելքով են ավարտվել այս միջատների 11 խայթոցներ։

Շագասի հիվանդությունը և համբույրի տիզերը

Տրիատոմյան տիզերը հայտնի են նաև որպես համբույրի տիզեր, մարդասպան տիզեր։ Ավելի քան 8 միլիոն մարդ վարակված է Շագասի հիվանդությամբ, որի տարածողը համարվում են այս տիզերը։ Այս միջատի խայթոցը անվանում են «համբույր»։ Մարդու արյունը խմելուց հետո այս միջատից մի շարք պարազիտներ են անցնում մարդու արյան մեջ, որը կարող է անդառնալի վնասվածքներ հասցնել ներքին օրգաններին։

2008 թվականին, Համաշխարհային առողջապահական կոմիտեի տվյալների համաձայն, այս հիվանդությունից մահացել է 11 000 մարդ։

Ցեցե ճանճ

Ցեցե ճանճը հանդիսանում է քնախտ հիվանդության տարածողը։ Այս հիվանդութունը մահացու է մարդկանց և կենդանիների համար։ Համաշխարհային առողջապահական կոմիտեի տվյալների համաձայն՝ 1996 թվականից սկսած տարեկան այս հիվանդությունից մահանում է 20 հազար մարդ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել