Ամսական 2000 թոշակառու կինո և թատրոն անվճար գնալու հնարավորություն կունենան։ Դա մշնախի ու սոցապի վեհ գաղափարն ա։

Լավ ա, որ թոշակառուներին հիշել են ու դրա շնորհիվ փորձում են փիառվեն, բայց ուզում եմ հիշացնեմ հարգելիներին, որ ամսական 2000 թոշակառու հաց առնելու կարիք ունի, ապրելու, քնելու, տաք հագուստ ունենալու, ձմեռը սապոգ ունենալու և այլն, և այլն։

Ես ուրախ եմ, որ ինչ-որ չափով փորձում են օգնել թոշակառուներին, բայց կան հարցերի առաջնահերթություններ, ու մինչև որոշ հարցեր չլուծես, չես կարա մնացածների մասին մտածել, հարգելի սիրելիներ։

Թատրոնն ու կինոն լավ բան են, բայց դրա համար իրանք պիտի կուշտ լինեն, հագուստ ունենան, սապոգ ունենան ու մի քիչ էլ առողջություն։

Էսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել